Կարևոր իրադարձություններ

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն անշրջելի է. հետ ենք բերել 210 միլիարդ դրամի գույք ու միջոցներ. Փաշինյան

15 Ապրիլ, 2025 12:08
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն անշրջելի է. հետ ենք բերել 210 միլիարդ դրամի գույք ու միջոցներ. Փաշինյան

Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգն այլևս անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության քրեական գործերի քննության համակարգերում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Իմ ֆեյսբուքյան էջի «հատիկ-առ-հատիկ» խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։

 

Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձած գույքերի թվարկումը սկսել եմ և կշարունակեմ, որ հասանելի լինի բոլորին։ Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։

Այսինքն, այս 530 միլիոն դոլարի գույքերը և դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1,7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արկելանքի տակ։

 

Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և կամ նրանց ընտանիքի անդամների և կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ գույքերը հատիկ-առ-հատիկ վերադարձվում են և վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։

Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։ Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են «Գոլդին Փելիս» Ծաղկաձորի հյուրանոցը, Աոքսի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում»,- հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Դիտել ավելին