Կարևոր իրադարձություններ

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

15 Ապրիլ, 2025 13:25
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Պատերազմի որևէ հիմնավորում չկա, լինելու է խաղաղություն:

Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2024 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս:

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,- նշել է վարչապետը:

Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին նա կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կերպով կամ անուղղակիորեն հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը, որովհետև այն, ըստ վարչապետի, որևէ հեռանկար չունի։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու խաղաղ համակեցության։

«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին