Կարևոր իրադարձություններ

Կիմ Չեն Ընը Փհենյանում բարձրահարկ շենքերով նոր բնակելի թաղամաս է բացել

16 Ապրիլ, 2025 14:40
Կիմ Չեն Ընը Փհենյանում բարձրահարկ շենքերով նոր բնակելի թաղամաս է բացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիսավոր արարողության ժամանակ մայրաքաղաք Փհենյանում բարձրահարկ շենքերով նոր բնակելի թաղամաս է բացել: Նա կտրել է կարմիր ժապավենը՝ նշելու շինարարության ավարտը, գրում է ria.ru-ն:

Կիմ Չեն Ընը նշել է, որ 10,000 բնակարաններով թաղամասի կառուցումը «ոգեշնչող խոշոր իրադարձություն է, որը բարձրացնում է ամբողջ ժողովրդի ոգին»։

Միջոցառման ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը զրուցել է ապագա բնակիչների՝ ուսուցիչների, աշխատավորների և թոշակառուների հետ։ Նշվում է, որ Կիմ Չեն Ընը ներողություն խնդրել նրանց այսպիսի ժամանակակից բնակարաններով միայն հիմա ապահովելու համար և հայտնել է իր վճռականությունն ավելին անել իր ժողովրդի համար:

Լրահոս

Դիտել ավելին