ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Դաշնակ Քրիստինե Վարդանյանի հայրենասիրության տեսություն է. ասում է՝ ի՞նչ, Ալեն Սիմոնյանը Հովհաննես Քաջազնունի՞ն է, որի որդին զոհվել է հանուն անկախության:
Հաջորդ նախադասությամբ՝ մարդը Լիբանանը, Կանադան թողել, եկել է, հայրենիքում է ապրում, ու դուք մեղադրում եք, որ 4 տղաները ազատաված են բանակից ))) Ուրեմն կարդա՛ սա ու «ականջիդ օղ արա», որ այլևս ոչ մեկի երեխան չպետք է զոհվի և հերոսությունը զոհասեղան տանելը չէ, այլ այդ զոհը բացառելն է! որ հերոսությունը ուրիշների երեխաների զոհվելու մասին ամբիոնից խոսալը չէ, երբ գիտես, որ գլուխդ չեն տալու զուգարանակոնքին ու սպանեն, այլ նման բանը արածի ցուցակով հանուն պաշտոնի լեզուն կուլ տալը չէ, այլ դա արածին պատասխանի կանչելն է:
Հիշիր, որ հերոսությունը հայի համար Լիբանանից Հայաստան վերադառնալը չէ, այլ 4 տղաներիդ և քո ծառայությունը հայրենիքին մատուցելն է, այլ ոչ թե Կասկադի սրճարաններում սուրճ խմելիս հայրենասիրություն խաղալն է և անկախ երկրի ղեկավարների հասցեին ընտանիքի ներկայությամբ վիրավորանքներ բղավելն է՝ կրկին վստահ լինելով, որ գլուխդ չեն ջարդի:
Ու, հիշի՛ր, որ հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, որ կողքից գովեն, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ, որ շուրջդ նայես, օրինակները շատ են:
Ես ոչ Քաջազնունին եմ, ոչ այլ մեկը, բայց վստահ եմ, որ այսուհետ կոնկրետ դու իմ անունն ավելի երկար ես հիշելու, քան իրենը»։