Կարևոր իրադարձություններ

Պուտինը Զատկի զինադադшրը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ

20 Ապրիլ, 2025 20:10
Պուտինը Զատկի զինադադшրը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի կապակցությամբ զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել, ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հրամայել էր բանակին ապրիլի 19-ի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

Ապրիլի 20-ի կեսօրին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զորքերի բոլոր խմբերը խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը։ Գերատեսչության տվյալներով՝ ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ից հետո ուկրաինական բանակը 444 անգամ գնդակոծել է ռուսական դիրքերը և անօդաչու թռչող սարքերի 900 հարված է հասցրել։ Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։

«Կա՛մ Պուտինը լիովին չի վերահսկում իր բանակը, կա՛մ իրավիճակը ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատերազմի ավարտի ուղղությամբ իրական առաջընթաց գրանցելու նպատակ չունի»,- ասել է նա։ 

Լրահոս

Դիտել ավելին