Կարևոր իրադարձություններ

Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր, որոնք կտուգանեն ծխող և ամրագոտի չկապող վարոդներին. ՆԳ նախարար

22 Ապրիլ, 2025 14:37
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր, որոնք կտուգանեն ծխող և ամրագոտի չկապող վարոդներին. ՆԳ նախարար

Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է: Այս ասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը:

 

 

«Հաճախ դատական համակարգերում ունենում ենք այս ակտերի բեկանումներ, որովհետև չեն գտնվում ամբողջական տեսանյութեր, որոնցով կապացուցվեր, որ տուգանված քաղաքացին խոսել է հեռախոսով: Առաջիկայում այս հարցն ամբողջապես կլուծվի, որովհետև մենք նախատեսել ենք շատ փոքր, բայց կարևոր նյութատեխնիկական հագեցվածություն պարեկների մեքենաների վրա:

Փոքրիկ տեսախցիկային համակարգեր կտեղադրվեն պարեկային ծառայողների մեքենաների տանիքներին, որոնք թույլ կտան 360 աստիճանով նկարահանել շրջակայքում գտնվող մեքենաները, որոնց վարորդը հեռախոսով խոսում է, ծխում է կամ ամրագոտի չի կապել»,-ասել է նա:

Լրահոս

Դիտել ավելին