Կարևոր իրադարձություններ

Դուշանբեում կայացել է Հայաստան-Տաջիկստան տնտեսական հանձնաժողովի նիստը

23 Ապրիլ, 2025 23:35
Դուշանբեում կայացել է Հայաստան-Տաջիկստան տնտեսական հանձնաժողովի նիստը

2025 թվականի ապրիլի 21-22-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին՝ Էկոնոմիկայի նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Առողջապահության նախարարության, և Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առևտրատնտեսական, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանության, էներգետիկայի և այլ ոլորտներում։

Հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրություն:

Տաջիկստան կատարած այցի շրջանակում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հանդիպում է ունեցել նաև Տաջիկստանի հիդրոօդերևութաբանության գործակալության տնօրեն Կուրբոնզոդա Աբդուլլո Խաբիբուլոյի հետ։

Լրահոս

Դիտել ավելին