Կարևոր իրադարձություններ

Թրամփը քննադատել է Զելենսկուն

23 Ապրիլ, 2025 22:43
Թրամփը քննադատել է Զելենսկուն

ԱՄՆ նախագահը «շատ վնասակար» է անվանել Զելենսկու հրապարակային հրաժարումը Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը ճանաչելուց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ վնասակար» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության օրինական ճանաչումից հրաժարվելը:

Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում ընդգծել է, որ Զելենսկին «պարծենում է» նման հայտարարությամբ The Wall Street Journal-ի «առաջին էջում», բայց ոչ ոք նրան չի խնդրում թերակղզին ճանաչել որպես Ռուսաստանի տարածք։

«Եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ չպայքարեցին դրա համար 11 տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց կրակոցի։ Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է, նա (Զելենսկին) կարող է խաղաղություն ունենալ կամ կռվել ևս երեք տարի՝ մինչև ամբողջ երկիրը կորցնելը»,- ասվում է ԱՄՆ նախագահի գրառման մեջ։

Թրամփը հավելել է, որ ինքը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի, բայց ցանկանում է փրկել միջինը 5000 ռուս և ուկրաինացի զինվորի, որոնք ամեն շաբաթ մահանում են «առանց պատճառի»։ Նա ընդգծել է, որ Զելենսկու հայտարարությունը միայն կերկարաձգի «զանգվածային սպանդը», որը ոչ ոք չի ցանկանում։

«Մենք շատ մոտ ենք խաղաղության գործարքին, բայց այն մարդը, ով խաղաթղթեր չունի, վերջապես պետք է ավարտի դա: Ես անհամբեր սպասում եմ՝ օգնելու Ուկրաինային և Ռուսաստանին դուրս գալ այս ամբողջական և լիակատար քաոսից, որը չէր լինի, եթե ես լինեի նախագահ»,- նշել է նա։

Լրահոս

Դիտել ավելին