Կարևոր իրադարձություններ

Երևանի երիտասարդական խորհուրդը ներկայացրել է նոր նախաձեռնություններ

23 Ապրիլ, 2025 19:00
Երևանի երիտասարդական խորհուրդը ներկայացրել է նոր նախաձեռնություններ

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է հերթական նիստը: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներն այս անգամ իրենց նախագծերով էին եկել:

Նախագծեր, որոնք հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։ 

«Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։

Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները:

Լրահոս

Դիտել ավելին