Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպանին

23 Ապրիլ, 2025 17:20
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին