Այսօր Տիգրան Մեծի պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։
Վեճի ընթացքում վերջինս դանակահարել է «Երևանի ավտոբուս»-ի վարորդին:
Վիրավոր վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Shabat.news-ի տեղեկություններով՝ նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի մանրամասները պարզվում են։