Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապի վերջին խոսքերը

23 Ապրիլ, 2025 00:20
Հռոմի պապի վերջին խոսքերը

Վատիկանը հրապարակել է ապրիլի 21-ին կյանքից հեռացած Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքերը:  Այս մասին գրում է Vatican News-ը։

Ըստ հրապարակման՝ մահից քիչ առաջ քահանայապետը շնորհակալություն է հայտնել իր բուժքույր Մասիմիլիանո Ստրապետտիին։ Նա բուժքրոջը շնորհակալություն է հայտնել, որ իրեն Սուրբ Պետրոսի հրապարակ է տարել և հնարավորություն տվել  հավատացյալներին ևս մեկ անգամ տեսնել. «Շնորհակալ եմ, որ ինձ հրապարակ տարաք»:

Մասիմիլիանո Ստրապետտին՝  ըստ Պապի, մի անգամ փրկել էր իր կյանքը՝ առաջարկելով հաստ աղիքի վիրահատություն, և որին ավելի ուշ Պապը նշանակել էր որպես իր անձնական օգնական։

Լրահոս

Դիտել ավելին