Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Դոմնա Միխալիդուն «Ֆեյսբուք»-ի իր էջում Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել:
«1915 թվականի ապրիլի 24. 110 տարի Հայոց ցեղասպանությունից անց։ 110 տարի անց ոչ միայն պատմական մի իրադարձությունից, այլ մարդկության սրտում բաց վերքից։
Այս օրը հիշեցում է, որ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է։
Խոր հուզմունքով և խոնարհումով մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ անմարդկայնորեն զոհված 1.500.000 անմեղ հայերի հիշատակը։
Մենք պարտավոր ենք դիմակայել ատելության, ազգայնամոլության և անմարդկայնության ցանկացած դրսևորման և կենդանի պահել պատմական հիշողությունը, որպեսզի թույլ չտանք նման հանցագործությունների կրկնությունը ապագայում»,- գրում է նախարարը: