Կարևոր իրադարձություններ

Երևանը դադար է տվել ՀԱՊԿ մասնակցությանը. Թասմաղամբետով

24 Ապրիլ, 2025 16:35
Երևանը դադար է տվել ՀԱՊԿ մասնակցությանը. Թասմաղամբետով

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, Երևանի անդամակցությունը դադարի է դրվել, ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:

Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Անկեղծ ասած, Հայաստանը չի հեռացել, նա դադար է տվել մասնակցության կազմակերպության աշխատանքներին»,- ասել է նա:

Թասմաղամբետովի խոսքով՝ կողմերի միջև պահպանվում են «զուտ աշխատանքային շփումներ», և Հայաստանը տեղեկացվում է քարտուղարությունում քննարկվող բոլոր հարցերի մասին։ Ըստ Թասմաղամբետովի՝ ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին: Նրա խոսքով, կազմակերպությանը երկրի հետագա մասնակցությունը Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումն է:

2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության սառեցման մասին, քանի որ կազմակերպության անդամներ չեն կատարում իրենց պարտավորությունները և չեն ճանաչում իրենց պատասխանատվության սահմանները։

Խոսքը 2022-ի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիայի մասին է, որից հետո, Երևանի պնդմամբ, ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել:

Լրահոս

Դիտել ավելին