Կարևոր իրադարձություններ

Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

24 Ապրիլ, 2025 19:16
Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Դավիթ Հովսեփյանը, մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը:

Առաջնության առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ):

Լրահոս

Դիտել ավելին