Իրանի հարաբերությունները եվրոպական երեք երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի) հետ վերջին տարիներին վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։ Ուզենք, թե չուզենք, այս հարաբերությունները ներկայումս գտնվում են անկման վիճակում, որովհետև յուրաքանչյուր կողմ ունի իր օրակարգը: Ստեղծված իրավիճակը երկու կողմերի համար էլ պարտություն է։
Այս մասին Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Անցյալ սեպտեմբերին Նյու Յորքում, երբ ես հանդիպեցի երեք երկրների արտաքին գործերի նախարարների և եվրոպական այլ գործընկերների հետ, առաջարկեցի երկխոսություն սկսել: Ես ասացի, եկեք առճակատման փոխարեն ընտրենք համագործակցությունը, ոչ միայն միջուկային խնդրի շուրջ, այլ ցանկացած այլ ոլորտում, որտեղ մենք ընդհանուր շահեր ու մտահոգություններ ունենք։ Ցավոք, նրանք ընտրեցին դժվար ճանապարհը։
Եվս մեկ անգամ առաջարկում եմ դիվանագիտություն. Մոսկվայում և Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլն անել՝ մեկնելով Փարիզ, Բեռլին և Լոնդոն։ Ես պատրաստ էի դա անել նախքան ԱՄՆ-ի հետ անուղղակի երկխոսության սկսվելը, բայց երեք եվրոպական երկրներ չցանկացան։
Գնդակն այժմ եվրոպական դաշտում է: Նրանք հնարավորություն ունեն ազատվել «հատուկ շահերի խմբերի» ազդեցությունից և այլ ճանապարհ բռնել», - ասել է Արաղչին։