Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ սոցցանցի իր էջում գրառում է արել:
«Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ»,- գրել է Լուազոն X-ի միկրոբլոգում: