Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

23 Հունիս, 2025 18:30
Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։
 
Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան:

Լրահոս

Դիտել ավելին