Կարևոր իրադարձություններ

Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար

18 Հուլիս, 2025 14:44
Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար

Ամերիաբանկի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ
նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս
սարքավորումների համար։
Հիշեցնենք, որ 2022 թ. հունվարի 18-ից Ամերիաբանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարելու Apple
Pay-ով վճարումներ ֆիզիկական վճարման հազարավոր կետերում: Այսուհետ Apple Pay-ը կարելի է օգտագործել
նաև օնլայն գնումներ կատարելու համար այն հավելվածներում և կայքերում, որտեղ այդ հնարավորությունն
ակտիվացվել է։ Ընդ որում, վճարային տվյալները մուտքագրելու կարիք չկա, քանի որ նույնականացումը կատարվում է
ինչպես սովորական POS վճարումների դեպքում՝ Face ID-ի կամ Touch ID-ի միջոցով, և նույնքան անվտանգ է,
արագ ու հարմարավետ։
Նշենք, որ Ամերիաբանկի vPOS ծառայությունից օգտվող բոլոր բիզնես հաճախորդները կարող են ակտիվացնել Apple
Pay-ով վճարումների ընդունման հնարավորությունը և սկսել այս եղանակով վճարումներ ընդունել իրենց օնլայն
խանութներում ու հավելվածներում:
Հավելենք, որ Ամերիաբանկի vPOS ևս հնարավոր է ստանալ ու ակտիվացնել օնլայն՝ MyBusiness.am հարթակի
միջոցով։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը:
Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ,
ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս

Դիտել ավելին