Իսրայելական զինուժի կողմից Գազայի հատվածի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Թուամ թաղամասի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով զոհվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Ինչպես հաղորդում է լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը, իսրայելական հրետակոծության թիրախում հայտնվել են տեղի ոստիկանները, ինչի արդյունքում տեղում արձանագրվել է հինգ զոհ։