Գլխուղեղի բջիջները հնարավոր է վերականգնել` պարբերաբար մտավոր վարժություններ անելով:
Ամեն օր միևնույն գործն անելով, մենք ավելի ու ավելի ենք դժվարանում կենտրոնանալ նոր աշխատանքի վրա`հիշողությունը թուլանում է, ուշադրության կենտրոնացումը նվազում է, իսկ որոշ բաներ այդպես էլ անհասկանալի են մնում: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է մարզել ուղեղը:
Նախ պարզենք, թե ինչ է նեյրոբիկան:
Նեյրոբիկան մտավոր մարզումն է, աէրոբիկա ուղեղի համար, որն ուղղված է մտավոր գործունեության բարելավմանը:
Նեյրոբիկայով պետք է զբաղվեն բոլորը` և երեխաները և մեծահասակները:
Մտավոր ընդունակությունները վատթարանում են այն պատճառով, քանի որ գլխուղեղի նյարդային բջիջների միջև գոյություն ունեցող կապը վատանում է: Նախկինում համարվում էր, որ ուղեղի բջիջները չեն վերականգնվում, սակայն այժմ այդ կարծիքը հերքվել է: Պարզվում է, որ նյարդային բջիջները, ինչպես նաև գլխուղեղի բջիջները հնարավոր է վերականգնել մտավոր մարզումների շնորհիվ: Հենց այս նպատակով էլ մշակվել է նեյրոբիկան:
Մարզման հիմնական նպատակներն են`
Ուղեղի աշխատանքի խթանում,
Հիշողության մարզում:
Տեխնիկա
Ուղեղի մարզալիցքը շատ հեշտ է, սակայն միևնույն ժամանակ անչափ արդյունավետ: Այն չի պահանջում հատուկ պատրաստություն և շատ ժամանակ` կարելի է անել ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:
Ուղեղի աշխատանքը խթանող վարժություններ
Նոր միջավայր
Գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել: Դա կարող է լինել նոր մեծ այգի կամ ոսկերչական խանութ:
Նոր հոտեր
Գնեք եթերային յուղեր կամ ցանկացած հոտավետ իր: Ամեն առավոտ, նոր բուրմունք շնչեք`դա թույլ կտա «արթնացնել» ուղեղը:
Փակ աչքեր
Երեկոյան առանց միացնելու բնակարանի լույսերը քայլեք սենյակներով հիշողությամբ: Այս վարժությունը կբարելավի ուշադրությունը և կենտրոնացումը: Նաև կարելի է ցնցուղ ընդունել փակ աչքերով: Քանի որ դուք ոչ մի բան չեք տեսնում, ապա կտրուկ կերպով ակտիվանում են մնացած զգայարանները:
Աշխատող ձեռքի փոփոխում
Ատամները լվացեք այն ձեռքով, որը պակաս ակտիվ է:
Նոր զգեստապահարան
Կրեք տարբեր իրեր: Գիտնականներն ապացուցել են, որ կախված հագուստից փոխվում են ոչ միայն մարդու զգացողությունները, այլ նաև մտածելակերպը:
Բրայլի` կույրերի համար նախատեսված գրելու և կարդալու համակարգը և ժեստերի լեզուն
Բրայլի համակարգը և ժեստերի լեզուն սովորելը դժվար է, բայց մատների միջոցով խոսելու և կարդալու ընդունակությունը կզարգացնի Ձեր զգայարանները:
Նոր ճանապարհ
Աշխատանքի կամ խանութ գնացեք նոր անծանոթ ճանապարհով: Անգամ եթե նոր ճանապարհն ավելի երկար է, քան հինը: Դա ոչ միայն դրական ազդեցություն կունենա ուղեղի աշխատանքի վրա, այլ նաև կօգնի մնալ բարեկազմ:
Ինքնավստահություն
Եղեք ինքնավստահ: Նույնիսկ եթե Ձեզ առաջարկում են աշխատանք, որին դուք ծանոթ չեք, համաձայնվեք: Ուղեղն արագ ակտիվանում է, երբ դուք հաստատ չգիտեք, թե ինչ անել:
Ոչ ստանդարտ պատասխաններ
Ստանդարտ հարցերին տվեք ոչ ստանդարտ պատասխաններ
Անգամ «ինչպե՞ս ես» հարցին կարելի է պատասխանել տասնյակ այլ նախադասություններով:
Մետաղադրամներ
Սովորեք տարբերել մետաղադրամները միայն մատների օգնությամբ:
Նոր ամսագրեր
Ընտրեք այն ամսագրերն ու թերթերը, որոնց վրա դուք սովորաբար ուշադրություն չեք դարձնում: Օրինակ, եթե դուք հետաքրքված եք նորաձևությամբ, ապա գնեք տնտեսության մասին ամսագիր: Պարտադիր չէ սկսել հետաքրքրվել նոր թեմաներով, ուղղակի ժամանակ առ ժամանակ պետք է փոխել ընթերցանության թեման:
Հեռուստացույց առանց ձայնի
Անջատեք հեռուստացույցի ձայնը և, նայելով պատկերներին, փորձեք վերարտադրել երկխոսությունը կամ մենախոսությունը:
Բազմակողմանի ժամանց
Եթե ազատ օրերն անցկացնում եք քաղաքում, ապա հաջորդ անգամ մեկնեք քաղաքից դուրս:
Նոր տեմպ
Եթե դուք ամեն ինչ սովորաբար դանդաղ եք անում, ապա արագացրեք տեմպը երկու անգամ: Իսկ եթե դուք նույնիսկ մեկ րոպե չեք կարող հանգիստ նստել, ապա ստիպեք Ձեզ անել ամեն ինչ ավելի դանդաղ:
Կատակներ
Նոր կատակներ և անեկդոտներ մտածեք` շատ օգտակար է ուղեղի համար: Դա ոչ միայն խթանում է մտավոր ակտիվությունը, այլ նաև զարգացնում է կրեատիվ մտածողության ընդունակությունը: