Կարևոր իրադարձություններ

10 փաստ Հռոմի մասին

22 Հունվար, 2017 20:30
10 փաստ Հռոմի մասին

1. Մոտ 3000 դար հաշվող իր պատմության ընթացքում Հռոմը մեկ անգամ չէ, որ կոչվել է Հավերժական քաղաք, սակայն ամենահին քաղաքը, որ միշտ բնակեցված է եղել, հանդիսանում է Լիբանանում գտնվող Բիբլոս քաղաքը, որի մասին առաջին հիշատակումները են արվել դեռ 7000 տարի առաջ ։
 
2. Սկզբնական շրջանում Հռոմում կանայք շատ քիչ էին և Հռոմի բնակիչները հաճախակիորեն առևանգում էին հարևանությամբ բնակվող իտալիկական ցեղերի կանանց, որոնց մի մասը բաժին էր հասնում առևանգիչներին, իսկ ամենաագեղեցիկները` ամենաազդեցիկ սենատորներին։   
3. Հռոմը միակ քաղաքն է աշխարհում, որն իր մեջ ընգրկում է ինքնիշան պետություն՝ Վատիկանը, որը նաև աշխարհի ամենափոքր պետությունն է

4. Աշխարհում առաջին առևտրային կենտրոնը կառուցվել է Հռոմում՝ Տրայանոս կայսեր կողմից։ Այն ուներ երեք մակարդակ և ավելի քան 150 վաճառակետ, որտեղ վաճառում էին ամեն ինչ՝ սկսված սնունդից, վերջացրած համեմունքներով և հագուստեղենով։   

5. Օձը շատ տարածված է հռոմեական զարդապատկերների վրա։ Համարվում էր, որ օձ պատկերող զարդի տերը հաջողակ և բախտավոր պետք է լինի։ 

6. Երբ մահանում էր հերթական հռոմեական կայսրը, մի արծիվ էին ազատ արձակում, որը պետք է մահացած կայսեր հոգին տաներ երկինք, քանի որ արծիվը հռոմեական գլխավոր աստծո՝ Յուպիտերի խորհրդանիշն էր։

7. Կոլիզեի բացման օրը, դրա արենայի վրա սպանվել է 5000 կենդանի, Կոլիզեի ողջ պատմության ընթացքում, դրա արենայում սպանվել է մոտ կես միլիոն մարդ և մեկ միլիոն տարբեր կենդանի։
 
8. Հռոմեացիները շատ սնահավատ են եղել։ Նրանք հավատում էին, որ զանգերի ղողանջը հեշտացնում է ծննդաբերությունը, բու տեսնելը անհաջողություն է բերում, իսկ մեղուները՝ հաջողություն։ 


9. Կոլիզեն ունեցել է արևից պաշտպանող շարժական առագաստ։ Կոլիզեն կառուցել են 12 տարի շարունակ և արդյունքում, 3 րոպե էր պահանջվում, որպեսզի 70000 հոգի մտներ կառույցի մեջ։

10. Ադրիանոս Կայսեր օրոք կայսրության հյուսիսային սահմանի ողջ երկայնքով կառուցվեց պաշտպանական պատ՝ կայսրության հողերը բարբարոսների ներխուժումից պաշտպանելու համար։ Ի ձգվածությամբ այն կարող էր մրցել Մեծ Չինական պատի հետ։ Այսօր դրա մնացորդները կարելի է տեսնել Բրիտանիայի մի շարք շրջաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին