ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոդոլֆո Տ.-ն Լաս Վեգասի խաղատանը 3 դոլար խաղադրույք կատարելով 11.8 մլն դոլար է շահել: Այս մասին հայտնում է ktnv.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` տղամարդը մտել է Fremont հյուրանոցի խաղատուն ու որոշել ավտոմատով խաղալ: Մի քանի փորձից հետո էկրանին գրություն է հայտնվել խոշոր շահման մասին:
Նշվում, որ խաղատան տերերն արդեն հանձնել են կտրոնը: Նրանց խոսքով` Fremont-ի գոյության 60-ամյա պատմության ընթացքում ոչ ոք այդքան մեծ գումար չէր շահել: