Կարևոր իրադարձություններ

Վթարի է ենթարկվել դերասան և հաղորդավար Մխիթար Ավետիսյանը

20 Դեկտեմբեր, 2015 11:50
Վթարի է ենթարկվել դերասան և հաղորդավար Մխիթար Ավետիսյանը

Այսօր` դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Լրահոս

Դիտել ավելին