Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կքանդեն աշխարհի ամենամեծ McDonalds-ը

03 Հունվար, 2016 14:15
ԱՄՆ-ում կքանդեն աշխարհի ամենամեծ McDonalds-ը

McDonalds ցանցի աշխատակազմը փակել է իր ամենամեծ ռեստորանը: Մոտ ժամանակներս այն կքանդեն:

Արագ սննդի ռեստորանը 115 քառ մետր մակերեսով, դեռ 1976 թ. էր բացվել Ֆլորիդա նահանգում «Դիսնեյլենդ» ժամանցի պուրակի կողքին: Այն կառուցվել է կարտոֆիլ ֆրիով լի հսկայական տուփի տեսքով:

Սակայն ցանցի սեփականտերերը որոշել են, որ ժամանակն է որ ռեստորանը թարմացնի իր իմիջը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Time–ը:

Հին շենքի փոխարեն կառուցվելու է նոր ու ավելի մեծ ռեստորան՝ 1750 քառ մետր մակերեսով: Ռեստորանը ծրագրում են բացել արդեն այս տարի:

Լրահոս

Դիտել ավելին