Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել իր քաղաքացիներին՝ չայցելել ՀՀ սահմանային մարզեր:
«ՀՀ սահմանային՝ Սյունիքի և ԳԵղարքունիքի շրջաններում վերջին իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին՝ չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք: Դեսպանատունը նաև կոչ է անում ցուցաբերել զգուշություն և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին»,-ասված է հայտարարության մեջ: