Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախությամբ պետք է արձանագրել, որ այս ժամանակահատվածում հայ-բրիտանական հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ի շահ մեր ժողովուրդների:
Վստահ եմ, որ ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա խարսխված երկկողմ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ համալրվելով նոր, փոխշահավետ և ապագային միտված ծրագրերով»: