Բրյուսելի դատարանը մերժել է Բելգիայի արքայազն Լորենի՝ արքայական կրթաթոշակից բացի այլ սոցիալական ապահովագրության նպաստներ ստանալու հայցը։
61-ամյա արքայազնը, որը նախկին թագավորական զույգի կրտսեր որդին է, պնդում է՝ իր աշխատանքը նույն իրավունքներ է տալիս, ինչ ինքնազբաղված ձեռներեցներին։ Սակայն դատարանը որոշել է, որ նրա պարտականություններն ավելի նման են պետական ծառայողի պարտականություններին։
Արքայազնի փաստաբան Օլիվյե Ռիքարը հայտարարել է, որ իր հաճախորդը դիտարկում է վերաքննիչ դատարան դիմելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Լորենի տարեկան կրթաթոշակը կրճատվել էր 15%-ով՝ օտարերկրյա պաշտոնյաների հետ չհամաձայնեցված հանդիպումների համար։ Անցյալ տարի նա պետական բյուջեից ստացել է 388 հազար եվրո։