Նորդուզը գտնվում է ադրբեջանական էքսկլավ Նախիջեւանի, Հայաստանի եւ Իրանի հանգուցակետում։ Թեհրանը 2022թ. եռօրյա ծավալուն զորավարժություն է անցկացրել
Ադրբեջանի սահմանի մոտ, որտեղ ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Աշուրա» դիվիզիան ժամանակավոր կամուրջ է կառուցել Արաքս գետի վրայով, որը բաժանում է Իրանն Ադրբեջանից:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի գործողությունների գծով փոխհրամանատար Վալիոլա Մադանին հայտնել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ամրապնդել սահմանային անվտանգությունը և պահպանել «Իրանի հարևան երկրների տարածքային ամբողջականությունը», որը կարող է պոտենցիալ առումով ակնարկել հայկական տարածք ադրբեջանական ներխուժման մասին, հայտնել է Long War Journal-ը։
Հոդվածում նշվել է, որ Իրանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի ծավալապշտությանը դիմակայելու հարցում։
«Առաջին անգամ չէ, որ իսլամական հանրապետության պաշտոնյաները խիստ անհամաձայնություն են հայտնում Կովկասում տարածքային փոփոխությունների հարցում: Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 2024թ. մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի բարձր զգայունությունը Հայաստանին առնչվող սահմանային հարցերի նկատմամբ:
Նրա դիրքորոշումն ավելի ուշ հաստատել է խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, որը հայ գործընկերոջը հավաստիացրել է, որ Իրանը վճռականորեն դեմ հանդես կգա տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխությանը»,- նշվել է հոդվածում։