Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին ծրագրված այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ընդգծում եմ՝ սա նախապես ծրագրված այց է, բայց, իհարկե, այս հնարավորությունը կօգտագործվի Մուսկատում կայացած Իրան-ԱՄՆ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները քննարկելու համար»,- ասել է դիվանագետը։
Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը միջնորդների միջոցով մտքերով են փոխանակվել։
Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։