«Գիշերվա ընթացքում 4 անգամ կրակել են, բայց կարճ է տևել, սակայն, կրակոցների հետևանքով 3 փամփուշտ վնասվել է Մշակույթի տան դիմային պատը»,- այս մասին Shabat.news-ի հետ զրույցում ասաց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը, անդրադառնալով գիշերը ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին։
Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է այս պահին գյուղում, Միրզոյանն ասաց, որ այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան․
«Գյուղում ամեն մեկին իր գրոծով է զբաված, խուճապ չկա, չի էլ եղել»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
Տուժածներ չկան: