Ռուսաստանի դեմ պատերազմում ուկրաինացի ժողովուրդը շարունակում է թանկ գին վճարել սեփական գոյատևման համար. Ուկրաինան տալիս է իր ունեցած ամենաթանկը՝ սեփական ժողովրդի կյանքը. այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը: Չկա ավելի բարձր գին: Մենք տվել ենք մեր ամբողջ գումարը, այն ամենը, ինչ ունենք ֆինանսական առումով: Բայց ամենակարևորը, մենք տվել ենք մեր ժողովրդի կյանքը:
ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվորական, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա: Ռուս զավթիչները նաև 780 հարձակում են իրականացրել բժշկական հաստատությունների և 1700-ը՝ դպրոցների վրա», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է լինի Ուկրաինայի կողմից։
Հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ում գերակշռում են ռուսական նարատիվները, որոնք Վաշինգտոնի նկատմամբ Մոսկվայի տեղեկատվական քաղաքականության արդյունքն են։
Նա սխալ է համարում ռուս-ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի չեզոք դիրքը: