Կարևոր իրադարձություններ

Թրամփը սեփական գոլֆ ակումբում իր արձանն է կանգնեցրել

14 Ապրիլ, 2025 10:54
Թրամփը սեփական գոլֆ ակումբում իր արձանն է կանգնեցրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Trump International գոլֆ ակումբում իր արձանն է կանգնեցրել։ Արձանն ԱՄՆ նախագահին նվիրել է Sticker Mule ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Կոնստանտինոն. այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

Արձանը կանգնեցված է քարե պատվանդանի վրա, որի վրա փորագրված է Կոնստանտինո անունը։ Գործարարի խոսքով՝ Թրամփն ուրախ տրամադրություն ուներ բացման արարողության ժամանակ, նրա դեմքը հպարտությանից փայլում էր, երբ առաջին անգամ տեսել է արձանը։

Արձանը կանգնեցվել է այնպիսի վայրում, որտեղ ակումբի բոլոր այցելուները կարող են տեսնել այն:

Լրահոս

Դիտել ավելին