Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:44-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում՝ Այգեգործների 30 հասցեում, խոշոր հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը, պարեկները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։