ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահին
24 Ապրիլ, 2025 14:45
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։