98կգ քաշային արցախցի Արման Ավանեսյանը (մարտական սամբո) Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ է դուրս եկել:
Կիսաեզրափակչում Արմանը 8: 0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, ռուսաստանցի Հասանովին:
Հիշեցնենք, որ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում (մարտական սամբո) նա դարձել էր արծաթե մեդալակիր։
Եզրափակչում Արմանը կհանդիպի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարինո Դուգանջիչի հետ։ Եզրափակիչ մենամարտը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Երևանի ժամանակով: