ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար թե Սաուդյան Արաբիայում հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես որ ավելի վաղ գրում էին մի շարք լրատվամիջոցներ։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ այս ուղևորությունից հետո։ Թրամփը նախատեսում է մայիսի 13-ից 16-ը այցելել Սաուդյան Արաբիա; Սպիտակ տունը չի հստակեցրել այցի նպատակը, գրում է kommersant.ru-ն։
Ավելի վաղ որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր վայր նշվում էր Սաուդյան Արաբիան, որտեղ արդեն բանակցություններ էին ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։
Axios-ի աղբյուրը պարզաբանել է, որ Թրամփի այցը կազմակերպվում է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման հարցը քննարկելու համար։