Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչություն նավթաքիմիական գործարանում

24 Ապրիլ, 2025 11:50
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչություն նավթաքիմիական գործարանում

Ռուսական հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդի մարզում ահաբեկչություն են կանխել, հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:

Այն պատրաստվել է Կենտրոնական Ասիայից երկու հոգու կողմից՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։ Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպություններից մեկի կողմնակիցները ցանկացել են անօդաչու սարքերի միջոցով հարձակվել նավթաքիմիական գործարանի վրա, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հանցագործները զինված դիմադրություն են ցույց տվել և ձերբակալվելիս վնասազերծվել են, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։

Լրահոս

Դիտել ավելին