Կարևոր իրադարձություններ

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրագկուլիսը քննադատել է Կալասի այցը Ադրբեջան

24 Ապրիլ, 2025 12:45
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրագկուլիսը քննադատել է Կալասի այցը Ադրբեջան

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական ​​Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,-իր գրառման մեջ նշել է պատգամավորը։

Լրահոս

Դիտել ավելին