Այսօր՝ ապրիլի 24-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Բաբայան 38 շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
Քաղաքացին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: