ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը:
«Վարչապետին հեռացնելու մասին բարբաջող Սերժ Սարգսյանը էլի ցողունային բջիջներ է ընդունե՞լ։
Առաջարկում եմ ռեպերտուարը փոխել՝ համ ձանձրացնող է, համ էլ մաշվում եք։ 7 տարի է նույն երգն եք երգում՝ պահը հասունացել է ․․․
2021թ․ Վազգեն Մանուկյան - Մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանին պետք է դուրս շպրտենք։
2022 թ․ Իշխան Սաղաթելյան - Երկրում երկիշխանություն է։
2024 թ․ Բագրատ Գալստանյան - Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու»,- գրել է նա: