Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ. Ուշակով

25 Ապրիլ, 2025 20:51
Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ. Ուշակով

Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ, եղել է կառուցողական և օգտակար։ Այս մասին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Զրույցը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Երկխոսությունը շարունակվելու է տարբեր մակարդակներով»,-ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել Թրամփի՝ Պուտինին ուղղված ուղերձներով, և հեռանում է ԱՄՆ նախագահին ուղղված ուղերձներով։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուիթքոֆի երկրորդ այցը Ռուսաստան Պեսկովը մեկնաբանել է դիվանագիտական՝ Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակներում:

Լրահոս

Դիտել ավելին