Կարևոր իրադարձություններ

Պապոյանն ու գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկել են զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր

25 Ապրիլ, 2025 15:02
Պապոյանն ու գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկել են զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից վարվող և օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

 
 

«Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ընկերությունների կողմից գների ձևավորման և զեղչերի կիրառման գործընթացներում նկատվող խոչընդոտներին, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությանը։
Ներկայացվել են ընկերությունների փորձառությունները, ինչպես նաև առաջարկություններ՝ համակարգային առկա խնդիրների հաղթահարման և միջավայրի բարելավման ուղղությամբ։

Նախարարը կարևորել է մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման գործընթացներում՝ ընդգծելով, որ ոլորտային խնդիրների լուծումը հնարավոր է միայն պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության պայմաններում. «Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը», -նշել է Գևորգ Պապոյանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ձևավորել մշտական հաղորդակցության հարթակ՝ ոլորտային քննարկումները դարձնելով կանոնավոր և կառուցվածքային»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին