Կարևոր իրադարձություններ

Օշականի խաչմերուկում բախվել են Hyundai Sonata-ն ու Nissan Tiid»-ն. վերջինս բախվել է քարերին. հղի կինը հոսպիտալացվել է

25 Ապրիլ, 2025 13:38
Օշականի խաչմերուկում բախվել են Hyundai Sonata-ն ու Nissan Tiid»-ն. վերջինս բախվել է քարերին. հղի կինը հոսպիտալացվել է

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ «Hyundai Sonata»-ի վարորդ Սոֆիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Սոֆիկ Ա.-ն հղի է:

Լրահոս

Դիտել ավելին