Կարևոր իրադարձություններ

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են

25 Ապրիլ, 2025 14:01
«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են:

Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

 
 

«Համընդհանուր շարժումը բաց չթողնելու և դրա մասնակիցը դառնալու համար պետք է պարզապես լրացնել @mystepfoundation -ի բիոյում նշված հայտը:

Մայիսի 3, 4, 10, 11, 17, 18 և 31-ին իրենց բանախոսություններով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

Իսկ մայիսի 7-ին բոլոր ցանկացողները կարող են գրանցվել և մասնակցել Մատենդարանում կայանալիք հանդիպմանը , որի բանախոսներն են տիկին Աննա Հակոբյանը, ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը: Մանրամասները` շուտով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին