2025 թվականի առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն ընդգրկված չէ 1,000 խոշոր հարկատուների ցանկում: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ամենաշատ հարկերը վճարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և գլխավորում է 1,000 խոշոր հարկատուների ցանկը։
«Գազպրոմ Արմենիա»-ն վճարել է 19.9 մլրդ դրամ (2024թ. այդ թիվը 18.1 մլրդ էր)։
Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է՝ վճարած 16.5 մլրդ դրամով (2024թ.՝ 19.9 մլրդ դրամ)։ Երրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 12 մլրդ դրամ վճարած հարկերով (2024թ. 13.2 մլրդ դրամ)։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին՝ փետրվարին, ԶՊՄԿ-ի աշխատակիցները շուրջ 11 օր գործադուլ էին հայտարարել, ինչի հետևանքով դադարեցվել էր ընկերության աշխատանքը։
1,000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են նաև «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Փրիթի Ուեյ», «Վայլդբերրիզ», «Սիթի», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունները։
Հիշեցնենք, որ 2024թ․ առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկատուների եռյակը հետևյալ տեսքն ուներ. առաջատարը «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն էր, նրան հաջորդում էր «Գազպրոմ Արմենիան», այնուհետև՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։