Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում. Կալլաս

25 Ապրիլ, 2025 17:00
Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում. Կալլաս

Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում և ԵՄ-ն հարաբերությունների ամրապնդման ակնկալիքներ ունի. այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

«Մեր հարաբերությունները զարգանում են երկկողմանի ճանապարհով։ Եվրամիությունը Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Մենք բարձր ենք գնահատում հակամարտությունների հետքերը վերացնելու և կյանքեր փրկելու ուղղությամբ կատարված աշխատանքը», - ասել է ԵՄ պաշտոնյան:

Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել օկուպացված Արցախում ականազերծման աշխատանքներին:

Լրահոս

Դիտել ավելին