Հայ սամբիստները հերթական մեդալներն են նվաճել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Երիտասարդների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նրան պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայարպետյանը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ 64 կգ քաշային Արշակ Բեկչյանը և 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։
79 կգ քաշային Սամվել Ղազարյանը, 98 կգ Էրիկ Սաղաթելյանը և +98 կգ Արսեն Հայրապետյանն էլ դարձել են բրոնզե մեդալակիրներ։