Կարևոր իրադարձություններ

Մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Ռուբիո

25 Ապրիլ, 2025 13:18
Մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «X»-ի իր միկրոբլոգում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: 

«Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ։ 

Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Լրահոս

Դիտել ավելին