Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին ասել է, որ Ուկրաինան կարող է տարածքային զիջումների գնալ խաղաղության հասնելու համար։
«Սցենարներից մեկն էլ տարածքների զիջումն է: Սա արդար չէ, բայց հանուն խաղաղության, թեկուզ ժամանակավոր, գուցե սա լուծում լինի, ժամանակավոր լուծում»,- ասել է Կլիչկոն:
Կիևի քաղաքապետը չի հստակեցրել, թե որ տարածքների մասին է խոսքը:
Կլիչկոն, մասնավորապես, ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չի ճանաչի «ռուսական օկուպացիան»։
Կլիչկոն, ով համարվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական հակառակորդը, հարցազրույց է տվել BBC-ին Կիևին ռուսական հրթիռի և անօդաչու թռչող սարքի հարվածից մի քանի ժամ անց, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։